Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ դարձյալ բարձրացրի աչքերս ու տեսա. ահա թռչող մի մագաղաթ»։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Նոր տեսիլքում մարգարեն տեսնում է թռչող մագաղաթ: Յոթանասնից թարգմանությունը եբրայերեն «meghilla» (մագաղաթ) բառի փոխարեն ընթերցել է «maggal» (մանգաղ), և այստեղից էլ առաջացել է մարգարեի «մանգաղատես» անվանումը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսայ. ահա մի թռչող գերանդի:
(Արարատ թարգ․) Եվ աչքերս բարձրացրի և տեսա ահա մի թռչող մագաղաթ։
(Գրաբար) Եւ դարձայ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա գերանդի թռուցեալ։