Ա. Պ. Լոպուխին (†1904)
9-10․ «Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ». [9] «Վերցրո՛ւ գերությունից եկածներից՝ Հեղդայից, Տուբիայից և Հեդայիայից, և գնա՛ հենց այդ օրը, գնա՛ Սոփոնիայի որդի Հոսիայի տունը, ուր նրանք եկել են Բաբելոնից»։ (Սինոդական թարգ․)
6−րդ համարի երկրորդ հատվածի բովանդակությունը, որը հեռու է բոլոր մեկնիչների կողմից միակերպ ընկալվելուց, հետևյալն է. Բաբելոնում մնացած հրեաները, ցանկանալով օգնության հասնել տաճարի վերականգնման գործում Երուսաղեմ վերադարձած իրենց հայրենակիցներին, Բաբելոնի հրեաների ընտրված ներկայացուցիչների միջոցով շինարարներին ոսկի և արծաթ են ուղարկում: Մարգարեն Տիրոջ կողմից հրաման է ստանում, որ նույն օրը, երբ բաբելոնյան պատվիրակները կհասնեն Երուսաղեմ, գնալ ոմն Հոսիայի տուն, որտեղ որ նրանք պիտի իջևանեն:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. «Դու ինձ համար կը վերցնես գերութեան մէջ գտնուող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից եւ գիտուններից
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. Առ դու ինձ ի գերութենէ անտի յիշխանաց եւ ի պիտանեաց նորա, եւ ի գիտնոց նորա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: