Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։6

Ա․ Լոպուխին

«Քանի որ Ես այլևս չեմ գթալու այս երկրի բնակիչներին»,−ասում է Տերը,−«և ահա ես մարդկանց մատնելու եմ յուրաքանչյուրին իր մտերիմի ձեռքը ու նրա թագավորի ձեռքը: Նրանք հարվածելու են երկրին, և Ես չեմ ազատելու երկիրը նրանց ձեռքից»: (Սինոդական թարգ․) [6]
   
   Այնուամենայնիվ, Տերն ամբողջովին առանց Իր խնամքի չի թողնում մեղավոր և հանցավոր ժողովրդին: Որպեսզի նրան վերջնական կործանումից պահպանի` Նա իր բարկությունը թափում է երկրի այն բնակիչների վրա, որոնք այնքան դաժան են [եղել] ստրկության արհավիրքից տառապող Իսրայելի հանդեպ: Ըստ Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու` Տերն այստեղ «սպառնում է հոտի նաև այն անդամներին կործանել, որոնք, թեև հնարավորություն ունեին դիմելու բոլոր մարդկանց Հովվապետի (նկատի ունեմ Քրիստոսին) առաջնորդությանը, և լինելու Նրա իշխանության ներքո, սակայն տգիտաբար գերադասեցին հանձնվել իրենց մորթողներին ու վաճառողներին» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 155, 156):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ես այլեւս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, - ասում է Տէրը. - ահա ես մատնելու եմ մարդկանց իւրաքանչիւրին իր ընկերոջ ձեռքը, նաեւ իր թագաւորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մէկին չեմ փրկելու նրանց ձեռքից»:
(Արարատ թարգ․) Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։
(Գրաբար) Վասն այնորիկ ոչ եւս խնայեցից ի վերայ բնակչաց երկրիդ՝ ասէ Տէր. եւ ահաւադիկ ես մատնեցից զմարդիկ իւրաքանչիւր ի ձեռս ընկերի իւրոյ, եւ ի ձեռս թագաւորի իւրոյ՝ եւ հարցեն, եւ ոչ փրկեցից ի ձեռաց նոցա։