Զաքարիայի մարգարեության մեկնություն 13։6

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նրան պիտի հարցնեն. «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի վրա»։ Նա պիտի պատասխանի. «Սրանք այն հարվածներն են, որ ստացել եմ ինձ սիրողների տանը»»։ (Սինոդական թարգ․) [6]
   
   Եթե որևէ մեկի մոտ հեթանոսական աստվածներին ծառայելու ժամանակ ձեռքի վրա արված կտրվածքներ հայտնաբերվեն, ապա դրանք ունեցողներն սկսելու են խնամքով թաքցնել դրանց իրական ծագումը` պատճառաբանելով, թե դրանք ստացել են ծնողների հասցրած հարվածներից: «Սիրողներ» արտահայտության ներքո նկատի են առնվում սուտ մարգարեի ծնողները, որոնք նրան վերքեր են հասցրել՝ Տիրոջ անունով սուտ խոսելու համար:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ երբ ես նրան ասեմ՝ «Այդ ի՞նչ վէրքեր են քո ձեռքերի մէջ», նա կ՚ասի՝ «Դրանք այն վէրքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելի ազգի տանը»:
(Արարատ թարգ․) Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։
(Գրաբար) Եւ ասացի ցնա. Զ՞ինչ են վէրքդ այդոքիկ ի մէջ ձեռաց քոց. եւ ասասցէ. Զորս վիրաւորեցայ ի տան սիրելւոյ իմոյ։