Ա․ Լոպուխին
Նրա հետ Իմ ուխտը կյանքի և խաղաղության ուխտ էր, և Ես այն նրան երկյուղի համար տվեցի, և նա երկյուղում էր Ինձանից և նա երկրպագում էր Իմ անվան առջև։ (Սինոդական թարգ․) [5]
Նախկինում Տեր Աստված Ղևիի ցեղի և մասնավորապես քահանաների հետ այլ կերպ էր վարվում։ Նա Ղևիին «կյանք և խաղաղություն» (կամ, այլ կերպ ասած, խաղաղ ու երջանիկ կյանք) էր ուղարկում, իսկ Ղևին իր հերթին դրա համար անսահման պատկառանքով երկյուղ էր փոխհատուցում Տեր Աստծուն։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից:
(Արարատ թարգ․) Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։
(Գրաբար) Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենաց եւ խաղաղութեան. ես ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: