Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։5

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և Ես այն տվեցի նրան, որ երկյուղի. և նա երկյուղում էր Ինձնից ու ակնածում էր Իմ անվան առաջ (Սինոդական թարգ․) [5]
   
    Նախկինում Տեր Աստված Ղևիի ցեղի և մասնավորապես քահանաների հետ այլ կերպ էր վարվում։ Նա Ղևիին տալիս էր «կյանք և խաղաղություն» (կամ, այլ կերպ ասած, խաղաղ ու երջանիկ կյանք), իսկ Ղևին իր հերթին դրա դիմաց հատուցում էր Տեր Աստծուն իր անսահման երկյուղածությամբ։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից:
(Արարատ թարգ.) Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։
(Գրաբար) Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենաց եւ խաղաղութեան. ես ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։