Ա․ Լոպուխին
11-12․ Ես ձեզ համար կարգելեմ խժռողներին ոչնչացնել ձեր երկրի բերքը, և ձեր այգու որթատունկը չի զրկվի իր պտուղներից, ասում է Զորությունների Տերը։ [11] Եւ բոլոր ժողովուրդները ձեզ երանելի կանվանեն, որովհետև դուք ցանկալի երկիր կլինեք, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․)
Այն ժամանակ հրեաներին անհանգստացնում էր նաև մորեխը (խժռող)։ Տերը նաև այս պատուհասից կազատի հրեաներին, եթե նրանք կարգապահ լինեն տասանորդը մատուցելիս։ Ընդհանրապես, հրեաները կօգտվեն Տեր Աստծու ողորմություններից և նրանց նույնիսկ ուրիշ ժողովուրդներ կնախանձեն։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ զգուշացայց ի կերակրոց ձերոց, եւ ոչ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ. եւ մի վատեսցէ որթ ձեր յայգւոջ, ասէ Տէր ամենակալ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: