Ելից գրքի մեկնություն 12։42

Ա․ Լոպուխին

42-49. Սա հսկման մի գիշեր է Տիրոջ համար, որ նրանց դուրս բերեց Եգիպտոսի երկրից: Սա այն գիշերն է, որ Տիրոջ համար պիտի հսկեն Իսրայելի բոլոր որդիներն ու իրենց սերունդները: [42] Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից: Դրամով գնված յուրաքանչյուր ծառա թող ուտի դրանից միայն նրան թլփատելուց հետո: Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից: Տա՛ն մեջ պետք է ուտել այն. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոսկորը չպիտի ջարդեք: Իսրայելի ողջ ժողովուրդը թող այդպես անի: Եթե մի օտարական բնակվի ձեզ մոտ և կամենա տոնել Տիրոջ զատիկը, ապա թլփատե՛ք նրան և դրանից հետո միայն նա կարող է մոտենալ՝ տոնելու զատիկը: Նա կհամարվի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի: Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար թող նույն օրենքը լինի»: (Սինոդական թարգ․)
   
   Զատիկը հրեա ժողովրդի ազգային տոնն է, որ հաստատվել է որպես եգիպտական գերությունից ազատագրվելու հիշեցում, և եթե օտարականի համար խորթ են այն զգացմունքները, որոնք առաջանում են այս իրադարձության կապակցությամբ, ապա, իհարկե, տարօրինակ է նաև օտարի մասնակցությունն այդ տոնակատարությանը. «Ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից»:
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն:
(Արարատ թարգ․) Սա հսկման մի գիշեր է Տիրոջ համար, որ նրանց դուրս բերեց Եգիպտոսի երկրից: Սա այն գիշերն է, որ Տիրոջ համար պիտի հսկեն Իսրայելի բոլոր որդիներն ու իրենց սերունդները:
(Գրաբար) Որ էր յառաջապահեստ Տեառն հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց: Այն գիշեր յառաջապահեստ Տեառն լինել ամենայն որդւոցն Իսրայէլի յազգս նոցա: