Ելից գրքի մեկնություն 14։3

Ա. Լոպուխին

Եվ փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ «Մոլորվել են այս երկրում, որովհետև անապատը շրջափակել է նրանց»: (Սինոդական թարգ․)[3]
   
   Հրեաների՝ ճանապարհի նախնական ուղղությունը փոփոխելու և Կարմիր ծովի արևմտյան ափով ընթանալու պատճառն, ըստ փարավոնի, ճանապարհների չիմացությունն էր՝ «մոլորվել են», ավելին՝ անելանելի իրավիճակում են հայտնվել՝ «անապատը շրջափակել է նրանց»: Մարդկային տեսանկյունից դիտարկելով՝ կտեսնենք, որ այդ ժամանակ հրեաների վիճակը հենց այդպիսին էր: Նրանց՝ դեպի հյուսիս նահանջի համար կարող էր արգելք հանդիսանալ եգիպտական զորքը, դեպի արևմուտք և հարավ ճանապարհը խոչընդոտում էր Ջեբել-Ատակա լեռնաշղթան, իսկ արևելքում փոթորկահույզ ծովն էր:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը Իսրայելի որդիների համար պիտի ասի, թե՝ “Մոլորվել են երկրի մեջ, անապատը շրջափակել է նրանց”:
(Գրաբար) Եւ ասասցէ փարաւոն զորդւոցդ Իսրայէլի թէ Մոլորեալ են յերկրին, քանզի պատեաց զնոսա անապատն: