Ա. Լոպուխին
4-5. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ձեզ համար երկնքից հաց կտեղա, որպեսզի ժողովուրդը վեր կենա ու հավաքի օրվա պետք եղածի չափով: Եվ Ես կփորձեմ նրանց՝ արդյոք կշարժվեն ըստ Իմ օրենքի, թե՞ ոչ: [4] Իսկ վեցերորդ օրը, երբ պատրաստեն իրենց բերածը, այն իրենց ամեն օրվա հավաքածի կրկնակին կլինի»: (Սինոդական թարգ․)
Վշտախառն հիշողությունները՝ «կուշտ հաց էինք ուտում», անտեղի են, քանի որ նրանց ամեն օրվա համար բավարար քանակով հաց, նույն ինքը՝ մանանա էր տրվելու երկնքից (Ելք 16:15, Սաղմ. 77:24), և դրանով ժողովուրդը հագենալու էր (Ելք 16:8; Սաղմ. 77:25): Ամեն օր մանանա հավաքելը հրեաներին հիշեցնում էր, որ իրենց գոյությունն ամբողջությամբ կախված է Աստծուց (Բ Օր. 8:16–17), և միևնույն ժամանակ վարժեցնում էր նրանց ճշտորեն կատարելու հաջորդ օրվա համար (բացառությամբ շաբաթ օրվա պարագայի) պաշար չհավաքելու պահանջը (Ելք 16:29): Այս առումով՝ մանանա շնորհելով Աստված փորձում էր հրեա ժողովրդին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից: Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է իւրաքանչիւր օրուայ համար: Ես այդ կերպ կը փորձեմ նրանց, թէ կ՚ենթարկուե՞ն իմ օրէնքներին, թէ ո՞չ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ձեզ համար երկնքից հաց կտեղա, որպեսզի ժողովուրդը վեր կենա ու հավաքի օրվա պետք եղած չափով: Եվ Ես կփորձեմ նրանց՝ արդյոք կշարժվեն ըստ Իմ օրենքի, թե՞ ոչ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից. եւ ելցէ ժողովուրդ իմ եւ ժողովեսցեն զաւրըստաւրէն, զի փորձեցից զնոսա` եթէ գնայցե՞ն յաւրէնս իմ, թէ ոչ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: