Ելից գրքի մեկնություն 17։11

Ա. Լոպուխին

11-12-․ Եվ երբ Մովսեսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում, և երբ իր ձեռքերն իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում: [11] Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը հոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան և նրա տակը դրեցին: Մովսեսը նստեց դրա վրա, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին: (Սինոդական թարգ․)
   
   Հուստինոս Վկան ասում է. «Ժողովուրդը հաղթանակում էր ոչ միայն այն պատճառով, որ Մովսեսն աղոթում էր, այլև այն պատճառով, որ մինչ ճակատամարտը թնդում էր Հեսուի (Հիսուսի – ծանոթ. թրգմ.) անունը, քանի որ Մովսեսը իրենով խաչի նշանն էր ներկայացնում (խոսքը Մովսեսի կեցվածքի՝ ձեռնատարած կանգնած աղոթքի մասին է – ծանոթ. թարգմ.)»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները:
(Արարատ թարգ․) Եվ երբ Մովսեսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում, և երբ իր ձեռքերն իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում:
(Գրաբար) Եւ լինէր յորժամ ամբառնայր Մովսէս զձեռս իւր, զաւրանայր Իսրայէլ. եւ յորժամ խոնարհեցուցանէր զձեռս իւր, զաւրանայր Ամաղէկ: