Ա. Լոպուխին
Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը հոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան և նրա տակը դրեցին: Մովսեսը նստեց դրա վրա, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին: (Սինոդական թարգ․)[12]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 17:11
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսի ձեռքերը ծանրացան. մի քար առան, դրեցին նրա տակ, և նա դրա վրա նստեց: Եվ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից և մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին:
(Գրաբար) Եւ ծանրէին ձեռքն Մովսիսի. եւ առեալ վէմ դնէին ընդ նովաւ, եւ նստէր ի վերայ նորա. եւ Ահարոն եւ Ովր հաստատէին զձեռս նորա, մի աստի եւ մի անտի. եւ լինէին ձեռքն Մովսիսի հաստատեալք մինչչեւ ցմտանել արեգականն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: