Ելից գրքի մեկնություն 19։2

Ա․ Լոպուխին

Նրանք, դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը և բնակվեցին այնտեղ՝ անապատում: Եվ Իսրայելն այնտեղ՝ լեռան դիմաց բնակվեց: (Սինոդական թարգ․)[2]
   
   Սինա լեռը, որի դիմաց տեղակայվեցին իսրայելացիները և որի վրա տեղի ունեցավ օրենքի տվչությունը, ավելի տարածված քրիստոնեական ավանդույթի համաձայն պատկանում է Սինայական թերակղզու լեռնաշղթայի հարավ-արևելյան հատվածին և նույնացվում է այն լեռան հետ, որի ստորոտի մոտակայքում գտնվում է սրբուհի Կատարինեի վանքը: Օրենքի տվչության լեռան չի կարելի նույնացնել Փառան քաղաքի մոտակայքում գտնվող Սերբալ լեռան հետ, քանի որ այն կարճ հեռավորության վրա տեսանելի չէ, որովհետև նրա տեսադաշտը փակվում է այլ լեռներով, մինչդեռ Աստվածաշնչի վկայության համաձայն՝ օրենքի տվչության լեռան գագաթը տեսանելի էր հրեաներին, որոնք կանգնած էին նրա ստորոտին (Ելք. 20:18, 19:17): Բացի այդ, Սերբալին շրջապատող դաշտերը մեծ չեն, աչքի չեն ընկնում հարթավայրային կառուցվածքով, մի խոսքով՝ հարմար վայրեր չէին այն բանի համար, որ հրեաներն այնտեղ ճամբար հաստատեին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում: Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ, լերան դիմաց:
(Արարատ թարգ․) Դուրս գալով Ռափիդիմից՝ եկան Սինայի անապատը և բանակ դրեցին անապատի մեջ: Եվ Իսրայելն այնտեղ՝ լեռան դիմաց, բանակատեղի հաստատեց:
(Գրաբար) Չուեցին յՌափիդիմայ, եւ եկին յանապատն Սինայի. եւ բանակեցան յանապատի անդ. եւ բանակեցաւ Իսրայէլ անդ հանդէպ լերինն: