Ելից գրքի մեկնություն 29։44

Ա. Լոպուխին

Եվ կսրբացնեմ վկայության խորանն ու զոհասեղանը, կսրբացնեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որ Ինձ համար քահանայություն անեն: (Սինոդական թարգ․)[44]
   
   Եթե հենց Աստված է Իր ներկայությամբ սրբացնում վկայության խորանը, ինչպես նաև սրբացնում է Իրեն ծառայողներին, ապա Իսրայելի որդիները պետք է մշտապես վկայեն Աստծո հանդեպ ունեցած իրենց պատկառանքի մասին՝ պատվիրված զոհաբերությունները մատուցելով որպես սիրո, երախտագիտության և հնազանդության նշան:
--------------------------------
[44](Էջմիածին թարգ․) Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն:
(Արարատ թարգ․) Եվ կսրբացնեմ վկայության խորանն ու զոհասեղանը, կսրբացնեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որ Ինձ քահանայություն անեն:
(Գրաբար) եւ սրբեցից զխորանն վկայութեան եւ զսեղանն: Եւ զԱհարոն եւ զորդիս նորա սրբեցից ինձ ի քահանայութիւն: