Ա. Լոպուխին
Սակայն մի՞թե կարելի է Տիրոջը բավարարել հազարավոր խոյերով կամ յուղի անսպառ գետերով։ Արդյո՞ք տամ Նրան իմ անդրանիկին իմ հանցագործությունների համար, իմ որովայնի պտուղը՝ իմ հոգու մեղքերի համար»։ (Սինոդական թարգ․)[7]
Տե՜ս Միքիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը կ՚ընդունի՞ հազարաւոր խոյեր կամ բիւրաւոր պարարտ նոխազներ, տա՞մ իմ անդրանիկը ամբարշտութեան պատճառով եւ իմ որովայնի պտուղը՝ իմ անձնական մեղքերի համար:
(Արարատ թարգ․) Մի՞թե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանի՞կը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտո՞ւղը՝ իմ հոգու մեղքի դիմաց։
(Գրաբար) եթէ իցէ՝ ընկալցի՞ Տէր ընդ հազարաւորս խոյոց, կամ ընդ բիւրաւորս նոխազաց պարարտաց. եթէ տա՛ց զանդրանիկս իմ վասն ամպարշտութեանց, և զպտուղ միջոյ իմոյ վասն մեղաց անձին իմոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: