Ա. Լոպուխին
13-15․ Տերը ելել է դատաստան անելու և կանգնել է ժողովուրդներին դատելու համար: [13] Տերը դատի մեջ է մտնում Իր ժողովրդի ծերերի և իշխանավորների հետ. «Դուք թալանել եք այգին: Աղքատից կողոպտվածը ձեր տներում են: Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք Իմ ժողովրդին, նեղում թշվառներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․)
Տերը, Ով իրավունք ուներ դատելու հրեա ողջ ժողովրդին, հատուկ խստություն է ցուցաբերում այդ ժողովրդի առաջնորդների նկատմամբ:
«Թալանել եք այգիները», այսինքն՝ օգտվել են Տիրոջ այգիների ամեն տեսակի բերքից՝ այն միայն իրենց ծառայեցնելով, այն դեպքում, երբ, համաձայն այգու պահապանների առջև դրված պահանջի, հարկ էր պահպանել այդ բերքը տիրոջ համար (հմմտ. Ղուկ. 20:16):
14-րդ համարի պատկերավոր արտահայտությունը բացահայտվում է 15-րդ համարում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում:
(Արարատ թարգ․) Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։
(Գրաբար) Այլ արդ հասցէ Տէր ի դատաստան, եւ կացուսցէ յայտնի զժողովուրդ իւր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: