Եսայու մարգարեության մեկնություն 3։19

Ա. Լոպուխին

Գինդերը, ապարանջանները և շղարշները, գլխազարդերը, ոտնապարանջանները, գոտիները և բուրալից անոթները, կախարդական հմայիլները:(Սինոդական թարգ․) [19]
   

   «Գինդեր» բառն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել որպես «կաթիլներ»: Այսպես էին կոչվում այն ադամանդները, որոնք կրում էին ականջներին՝ ջրի ծորացող կաթիլներ հիշեցնելով:

   «Գլխազարդերը» գլխի կապերն են:

   «Ոտնապարանջանները», եթե ավելի հստակ ասենք, ոսկե շղթաներն են՝ ոտքին կապելու համար, որպեսզի դրանք քայլերն ավելի փոքր դարձնեին և որպեսզի զրնգոց առաջացնեին (հմմտ. Ծննդ. 24:47):

   «Բուրալից անոթները» սովորաբար պատրաստվում էին մաքուր ոսկուց:

   «Կախարդական հմայիլները» տարատեսակ դժբախտություններից պահպանող ամուլետներ էին՝ տարբեր գրվածքներով:

   Ներթափանցելով կանացի զարդարանքի այս մանրամասնությունների մեջ՝ մարգարեն այդպիսով ցանկանում էր ասել, որ մասնավորապես հրեաներն այլևս ժամանակ չէին ունենում զբաղվելու մեկ այլ բանով՝ բացի զարդարվելուց:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) պիտի քանդի նրանց հիւսերը, վերացնի նրանց ծամակալները,
(Արարատ թարգ․) գինդերը, ապարանջաններն ու շղարշները,
(Գրաբար) եւ զհեւսս, զծամակալս, եւ զպսակակալս,