Ա․ Լոպուխին
(եբր․ 4) նրա հերոսների վահանը կարմիր է․ նրա քաջազունները որդան կարմիր հանդերձներով են․ մարտին պատրաստվելու օրը կառքերը բոցացայտ փայլփլում են, և նիզակների անտառը ծածանվում է։ (Սինոդական թարգ․)[3]
Մարգարեն ասես արդեն տեսնում է Նինվեի թշնամիների բարեկազմ, լավ զինված ու սպառնալից շարքերը և բանաստեղծական գեղեցիկ գծերով ուրվագծում է հակառակորդի (մարերի և բաբելոնացիների) զորքը․ «Նրա հերոսների վահանը կարմիր է» ((եբրայերեն՝ «meaddam», սա ցույց է տալիս, որ դրանք կա՛մ պատրաստված էին կարմիր պղնձից, կա՛մ էլ ներկված էին կարմիր գույնով (տե՛ս Հովսեփիոս Փլավիոս Հրեական հնություններ: XIII, 12, 5, նաև Գ Թագ․ 14:27)), այսինքն՝ արյան գույն։ «Քաջազունները որդան կարմիր [կամ մանուշակագույն] հանդերձներով են»․ սա, մասնավորապես, սովորական երևույթ էր քաղդեացի, մար և պարսիկ մարտիկների շրջանում (վերջիններս, ըստ Քսենոփոնի վկայության, «πορφυρους χιτωνας»−ը փոխառել են մարերից։ Բաբելոնացիների սիրած գույնը կարմիրն էր (Եզ․ 23։14))։ Կարմիր հանդերձներ հագած քաջարի մարտիկները «իրենց աչքերում քաջություն էին արտահայտում․ կարծես ջահերով ու կայծակներով սարսափ էին տարածում (երանելի Թեոդորոս, նույն տեղում, էջ 13), կարծես անվախորեն կրակի հետ էին խաղում (տե՛ս Յոթանասնից, սլավոներեն) ու մի շարք մանգաղներով (եբր․ «պէլադոտ») և այլ մետաղական զենքերով զինված ահարկու մարտակառքերով սարսափ էին տարածում։ Ամեն ինչ կարծես թե այրվում էր․ իրենց ուժի ամբողջական գիտակցմամբ զինվորները մարտի էին նետվում և անհամբեր թափահարում էին նիզակների անտառը։ «Կրակով փայլփլում են մարտակառքերի սանձերը» արտահայտության մեջ առկա «փայլփլող սանձեր» բառերի միջոցով մատնանշվում է պատերազմի նախապատրաստվողների արագությունը, և ասես նկարագրվում է [նրանց] զրահների փայլը (επισκευης)» (երանելի Հերոնիմոս «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 278)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար:
(Արարատ թարգ․) Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։
(Գրաբար) զզէն զաւրութեան նորա ի մարդկանէ. զարս հզաւրս որ խաղացին ընդ հրոյ. երասանակք կառաց նոցա, խռովեսցին հեծեալք ի ճանապարհս. եւ խռովեսցին ի հրապարակս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: