Ա. Լոպուխին
Այդ ժամանակ ինձ ներկայացավ սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիներով վերցրել էր զոհասեղանից: (Սինոդական թարգ․) [6]
Համաձայն մեր եկեղեցական շարականերգության տված մեկնաբանության՝ այդ այրվող ածուխը Տեր Հիսուս Քրիստոսի նախատիպն էր, իսկ ունելիները՝ Ամենասրբուհի Աստվածածնի ձեռքերը: «Հուր ես կրում դու, Մաքրուհի՛․․․Վախենում եմ իմ գիրկն առնել մանուկ Աստծուն»․ այս խոսքերն է ասում Սիմեոն Աստվածընկալը Տաճարին ընծայման կարգի ժամանակ երգվող հինգերորդ երգի երկրորդ պատկերում: Այնուհետև՝ երրորդ պատկերում, այդ նույն ծերունին դիմում է Ամենասրբուհի Կույսին. «Դու լուսավորում ես ինձ՝ քո ձեռքերով, ասես ունելիներով, ինձ հանձնելով Նրան, Ով կրում ես»:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից:
(Արարատ թարգ․) Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։
(Գրաբար) Եւ առաքեցաւ առ իս մի ՚ի սրովբէից անտի, և ՚ի ձեռին իւրում ունէր կայծակն. զոր առեալ ունելեօք ՚ի սեղանոյ անտի, եբե՛ր
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: