Սուրբ Եփրեմ Ասորի
Այն մարգարէն, որը երազ ունի, թող պատմի իր երազը, իսկ ով որ իմ խօսքն ունի, թող յայտնի իմ խօսքը ճշմարտութեամբ: Ցորենի մօտ ի՞նչ է յարդը, - ասում է Տէրը:
Ինչո՞ւ եք հարդը ցորենի հետ խառնում, այսինքն՝ ձեր կեղծ երազները Սուրբ Հոգու ներշնչածներին։ Մարգարեն երեք պատկեր է ներկայացնում, որպեսզի ցույց տա Աստծո խոսքի զորությունն ու գերազանցությունը, մասնավորապես մարդկանց համար լավագույն կերակուր հանդիսացող ցորենը, ամեն ինչ կործանող կրակը և ամեն ինչին հաղթող երկաթը:
Ա. Լոպուխին
««Այն մարգարեն, որը երազ է տեսել, թող որ այն պատմի որպես երազ. իսկ ով ունի Իմ խոսքը, թող հավատարմությամբ խոսի Իմ խոսքը: Ի՞նչ ընդհանրություն ունի հարդը մաքուր հացահատիկի հետ, - ասում է Տերը»։ (Սինոդականն թարգմ.) [28]
Երազը կարող է լինել Աստծուց տրված իրական հայտնություն (ինչպես, օրինակ, Հակոբին առաքվածը): Բայց Աստծուց ուղարկված երազից բացի՝ մարդիկ ունակ են նաև պարզ երազներն (այսինքն՝ իրենց իսկ երևակայության խաղերը) ընկալել որպես Աստծուց տրված հայտնություն:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:25
-----------------------------------------
[28](Էջմիածին թարգմ.) Այն մարգարէն, որը երազ ունի, թող պատմի իր երազը, իսկ ով որ իմ խօսքն ունի, թող յայտնի իմ խօսքը ճշմարտութեամբ: Ցորենի մօտ ի՞նչ է յարդը, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ,- ասում է Տերը։
(Գրաբար) Մարգարէն յորում երազն իցէ՝ պատմեսցէ զերազն իւր. եւ յորում բանն իմիցէ՝ պատմեսցէ զբանն իմ ճշմարտութեամբ։ Զի՞նչ է յարդ առ ցորենաւ՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: