Սուրբ Հովհան Ոսկեբերան
ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծու ձայնին, որպէսզի Տէրը յետ կանգնի այն չարութիւններից, որոնց մասին յայտնեց ձեզ:
«Ուրեմն ձեր ճանապարհներին ուղի՛ղ ընթացք տվեք»: Տեսե՛ք, թե ինչպես է նա պաշտպանի փոխարեն հանդես գալիս որպես ուսուցիչ: Հոգ է տանում ոչ թե վտանգից խուսափելու մասին, այլ որպեսզի նրանց ազատի աղետից:
«Եվ ակա՛նջ դրեք»: Եթե վերահաս պատիժ չլիներ, աղետը չսպառնար, մի՞թե կլսեիք մեր Աստծուն:
«Եվ ետ կկանգնի»: Ի՞նչն է այս խոսքից ավելի օգտակար: Բայց դուք չե՞ք հավատում: Արդյո՞ք սա Ես եմ ասում՝ Աստվածը: Եվ արդյո՞ք նա Աստված է: Դուք ինքներդ ձեզանից վեր եք:
Ա. Լոպուխին
«Ուստի բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծո ձայնը, և Տերը կհրաժարվի այն չարիքից, որը վճռել է ձեր դեմ»։ (Սինոդական թարգմ.) [13]
-----------------------------
[13](Էջմիածին թարգմ.) ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծու ձայնին, որպէսզի Տէրը յետ կանգնի այն չարութիւններից, որոնց մասին յայտնեց ձեզ:
(Արարատ թարգմ.) Ուստի հիմա բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծու ձայնը։ Եվ Տերը կհրաժարվի այն չարիքի համար, որ վճռել է ձեր դեմ։
(Գրաբար) Եւ ասէ Երեմիա ցամենեսին ցիշխանսն եւ ցամենայն ժողովուրդն. Տէր առաքեաց զիս մարգարէանալ ի վերայ տանդ այդորիկ՝ եւ ի վերայ քաղաքիս զամենայն բանսդ զոր լուարուք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: