Երեմիայի մարգարեության մեկնություն 27:2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում:
   
    Եթե ​​ինչ–որ մեկը հարցնի, թե այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ, երբ հրեաները նման աղետի էին ենթարկվում, հարևան թագավորները դեսպաններ էին ուղարկում Սեդեկիայի մոտ, ապա պետք է ասել, որ պատճառը հետևյալն է: Բարեպաշտ և փառավոր Եզեկիայի ժամանակներից ի վեր հարևանները, բարձր գնահատելով նրա փառքը և բոլոր իսրայելացիներին, դաշնակցում էին նրա հետ և դեռևս շարունակում էին դաշնակից մնալ: Այսպիսով՝ Աստծո ամենքի կառավարիչ լինելը բոլորին սովորեցնել ցանկանալով և ժողովրդի գերի դառնալու և տաճարի քանդվելու փաստը նրանց կողմից Կանխագետին որպես թուլություն վերագրելուց խուսափել  ձգտելով՝ Տերը պատվիրում է, որ մարգարեն հանդիպի նրանց և ցույց տա Նաբուգոդոնոսորի զորությունը ու համոզի նրանց, որ չհնազանդվեն կեղծ և սուտ մարգարեներին, քանի որ նրանք հենց իրադարձություններից  կարող են իմանալ Աստծո զորության  և այն մասին, որ ժողովուրդը գերության է ենթարկվել ոչ թե Կանխագետի թուլության պատճառով, այլ մեղքի համար: Իսկ կապանքներ անվանում է լուծը, գանձեր՝ լծի վրա քաշված փայտը, որը սեղմում է եզների պարանոցը:
Նայի՛ր, երբ լսեց և երբ կատարեց: Սրանից պարզ է դառնում, որ վերջին ժամանակներում ոչ բոլոր մարգարեություններն են լսվել: Ինչի՞ համար: Որպեսզի հատուկ նշանի կարիք չլինի, որպեսզի մարդիկ, այդպիսի նշան կատարելու պատվեր տրվելու մասին իմանալով, խրատվեն:
   

Ա. Լոպուխին

«Այսպես ասաց ինձ Տերը. «Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին»»։ (Սինոդական թարգմ.)  [2]
   
    Փայտե լուծը մարմնին ամրացվում էր պարաններով կամ շղթաներով  (Ես. 9:3):

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1

-----------------------------

[2](Էջմիածին թարգմ.) Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում ինձ Տերը. Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ցիս. Արա դու քեզ կապանս եւ անուրս՝ եւ արկ ընդ պարանոց քո։