Երեմիայի մարգարեության մեկնություն 33:5

Ա. Լոպուխին

«Նրանց կողմից, ովքեր եկել էին պատերազմելու քաղդեացիների դեմ, որպեսզի տները լցնեն մարդկանց դիակներով, որոնց Ես պիտի խոցեմ Իմ բարկությամբ և Իմ զայրույթով, և որոնց անօրինությունների պատճառով Ես ծածկել եմ Իմ դեմքն այս քաղաքից»։ (Սինոդական թարգմ.) [5]
    
    Այս երկու համարների իմաստներն ավելի լավ է հետևյալ ձևով փոխանցել. «Քանի որ այսպես խոսեց Աստված՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի տների և արդեն քանդված Հուդայի Թագավ. տների (մարգարեն համոզված է, որ սա իրապես լինելու է) և նրանց բնակիչների մասին, որոնք  շտապում են դեպի պաշարողների կողմից կանգնեցված պատնեշները, շտապում են ձեռնամարտում քաղդեացիների դեմ պայքարելու, որն էլ հանգեցնելու է միայն նրան, որ նրանք իրենց դիակներով հագեցնելու են քաղդեացիների սրերին: Ես Ինքս Իմ զայրույթով հարվածելու եմ այս մարդկանց»...
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:1

------------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ ու զայրոյթով եւ իմ երեսը շուռ տուի նրանցից նրանց բոլոր չարութիւնների պատճառով:
(Արարատ թարգմ.) Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։
(Գրաբար) եկելոցն մարտնչել ընդ քաղդէացիս. եւ լնուլ զնոսա դիակամբք մարդկան, զորս հարի բարկութեամբ իմով եւ սրտմտութեամբ, եւ դարձուցից զերեսս իմ ի նոցանէ վասն ամենայն չարութեանց նոցա։