Երեմիայի մարգարեության մեկնություն 51։36

  Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա, Ես պաշտպանելու եմ քո դատը ու քո վրեժն եմ առնելու, և պիտի ցամաքեցնեմ նրա ծովն ու պիտի չորացնեմ նրա աղբյուրները»։ (Սինոդական թարգմ.) [36]
   
Եփրատ գետը երբեմն ծով էին կոչում, քանի որ այն գարնանը հորդանում էր և հսկայական տարածություն էր ընդգրկում  (Ես. 21:118:219:5):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

----------------------------------------

[36](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները:
(Արարատ թարգմ.) Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դատեցայց զոսոխն քո, եւ խնդրեցից զվրէժ քո, եւ աւերեցից զծով նորա, եւ ցամաքեցուցից զաղբեւրս նորա։