Ա. Լոպուխին
33-34. Ահա Տերը՝ Զորությունների Տերը, սարսափելի ուժով կպոկի ծառերի ճյուղերը, և հասակով փառաբանվողները կկտրվեն, բարձրուղեշները գետնին կընկնեն։ [33] Եվ թավուտ անտառը կկտրի երկաթով, և Լիբանանը կտապալվի Ամենակարողի կողմից։ (Սինոդական թարգ․)
Տերն ուժգին փոթորկի պես կկոտրի հզոր ծառերը (ասորական զորքերին), և «կտապալվի Լիբանանը», այսինքն՝ ասորական զորքերը, որոնք նման են հզոր և անանցանելի լիբանանյան անտառներին։
Անհրաժեշտ է նշել, որ ասորական հիշատակարաններն այլ կերպ են ներկայացնում ասորեստանցիների թագավոր Սենեքերիմի արշավանքը Հուդայի դեմ։ Սկզբում նա գնում է Փյունիկիա, հետո ծովային ճանապարհով իջնում է Փղշտացիների երկիրը և, վերջապես, հարավ-արևմուտքից հարձակվում է Հուդայի վրա։ Սակայն Եսային ընդհանրապես նպատակ չուներ ներկայացնելու ասորական զորքերի ամբողջական երթուղին, և իհարկե մարգարեն ըստ իր պատկերացման է նկարագրել այդ արշավանքը, քանի որ գալիք իրադարձությունների մանրամասնություններն ամբողջովին չէին բացահայտվում մարգարեներին։ Գլխավորն այն է, որ ասորական արշավանքի անսպասելիությունն ու սարսափելիությունը մարգարեի կողմից պատկերված են շլացուցիչ ուժով և գունագեղությամբ։
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը՝ Աստուած, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառաւորուածներին, եւ ամբարտաւանութեամբ բարձրացածները պիտի խորտակուեն ու խոնարհուեն.
(Արարատ թարգ․) Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր, Տէր զաւրութեանց խռովեցուսցէ զփառաւորեալսն զաւրութեամբ. եւ բարձրացեալքն ամբարտաւանութեամբ` խորտակեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: