Եսայու մարգարեության մեկնություն 19։7

Ա. Լոպուխին

«Գետեզրին, գետափերին գտնվող դաշտերը, գետի մոտակայքում ցանված ամեն բան չորանալու է, ցաքուցրիվ է լինելու և ոչնչանալու է»: (Սինոդական թարգ․) [7]
   
   «Գետեզրին գտնվող դաշտերը», այսինքն՝ Նեղոսի հովիտների ամենապտղատու մարգագետինները:

   «Գետի մոտակայքում ցանված ամեն բան», այսինքն՝ ամեն մի սերմանված հող:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են:
(Արարատ թարգ․) Նեղոսի մոտ և Նեղոսի եզերքին գտնվող մարգագետինները, Նեղոսի ամբողջ վարուցանքը պիտի չորանա, տարտղնվի և չքանա։
(Գրաբար) ամենայն կանաչ որ շուրջ զգետովն իցէ, եւ ամենայն արտավարք որ ընդ գետոյն ջրով վարեալ իցեն խորշակահար ցամաքեսցին: