Եսայու մարգարեության մեկնություն 26։5

Ա. Լոպուխին

5-6․ Նա խոնարհեցրեց բարձունքում ապրողներին, բարձրադիր քաղաքը, տապալեց նրան, տապալեց գետնին և նրան փոշու մեջ նետեց։ [5] Նա ոտնակոխ կլինի աղքատի, չքավորի կողմից։ (Սինոդական թարգ․)
   
   «Քաղաք» – տե՛ս․ 25:2։

   «Ոտնակոխ կանի նրան»։ Մարգարեին՝ որպես հինկտակարանյան մարդու, խորթ չէր ամբարիշտների գալիք պարտության առթիվ ցնծությունը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք:
(Արարատ թարգ․) որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։
(Գրաբար) Որ խոնարհեցուցեր իջուցեր զբնակիչս բարձանց. զքաղաքս հզաւրս կործանեսցես, եւ իջուսցես զնոսա մինչչեւ ի յատակս: