Ա. Լոպուխին
Այդ պատճառով էլ թոթովախոս շուրթերով և օտար լեզվով պետք է խոսեն այս ժողովրդի հետ։ [11] (Սինոդական թարգ․)
Քանի որ քահանաները, մարգարեները և դատավորները ծիծաղում էին մարգարեի վրա՝ անիմաստ կրկնելով իրենց ուղղված տհաճ խոսքերը, ուստի և մարգարեն էլ նրանց սպառնում է՝ ասելով, որ նրանց հետ ևս խոսելու են (իհարկե՝ թշնամիները) ա՛յն լեզվով, որը նրանց անհասկանալի բարբաջանք է թվալու։ Սակայն այս քահանաները, մարգարեներն ու դատավորները ահուդողով պիտի լսեն այդ բարբաջանքը, քանի որ թշնամիները նրանց չեն ներելու, եթե նրանք չկատարեն անգամ հրեաների համար անհասկանալի լեզվով հնչած իրենց հրամանները։ Ակնհայտ է, որ մարգարեն ի նկատի ունի ասորեստանցիների լեզուն, որի մեջ ընդամենը երեք ձայնավոր կար՝ «ա», «ի», «ու», և այդ պատճառով էլ ասորեստանցիների խոսքը հրեաների մոտ մանկական թոթովանքի տպավորություն էր թողնում։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) այդ ժողովրդի հետ խորթ լեզուով պիտի խօսեն
(Արարատ թարգ․) Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ,
(Գրաբար) յաւտար լեզուս խաւսիցին ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: