Ա. Լոպուխին
Եվ ինչպես քաղցածին է երազում երևում, թե իբր նա ուտում է, սակայն նա արթնանում է, և նրա հոգին նիհար է, ու ինչպես ծարավ մարդն է երազում տեսնում, թե իբր ջուր է խմում, սակայն արթնանալով՝ ահա նա պապակվում է, և նրա հոգին ծարավ է, հենց այդ էլ սպասվում է բոլոր ժողովուրդների այն բազմությանը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։ [8] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 29:5
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպէս մէկը, որ երազում ծարաւում է եւ խմում ու արթնանալով նորից ծարաւ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկութիւնը, - այդպէս պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծութիւնը, որոնք զօրքով հաւաքուեցին եւ ելան ընդդէմ Երուսաղէմի եւ Սիոն լերան:
(Արարատ թարգ․) Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։
(Գրաբար) Եւ եղիցին որպէս որք յերազի քաղցեալ իցեն` եւ ուտիցեն. եւ իբրեւ յառնիցեն` զուր է տեսիլն: եւ զոր աւրինակ ծարաւի ոք իցէ յերազի եւ ըմպիցէ. եւ յառնիցէ` եւ դարձեալ ծարաւիցի, ի զուր յուսացաւ անձն նորա. այնպէս եղիցի մեծութիւն ամենայն հեթանոսաց, որ զաւրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի` եւ ի վերայ լերին Սիովնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: