Ա. Լոպուխին
Վա՜յ քեզ, ո՛վ կործանող, որ չկործանվեցիր, և ո՛վ հափշտակող, որ քեզ չհափշտակեցին. երբ վերջացնես կործանելը, պիտի կործանվես նաև դու, երբ դադարես հափշտակելուց, քե՛զ պիտի հափշտակեն։ [1] (Սինոդական թարգ․)
Խոսքն Ասորեստանի մասին է, որը վաղուց արդեն և հատկապես Ասուրնասիր-Գապալի օրերից (Ք.ա. 885-860 թթ.) ձեռք էր բերել այնպիսի հզորություն, որ նրա զորքը համարվում էր անհաղթելի։ Եվ այդ ամենակարող տերությանը սպասվում է ավերածություն և կործանում։
«Հափշտակող» բառի փոխարեն միգուցե ավելի ճշգրիտ կլիներ ընթերցել եբրայեցերեն «խորամանկ, ուրացող» բառը, որը բնութագրում է նրան, ով թալանում է նույնիսկ իր դաշնակիցներին (հմմտ. հմր. 8)։
«Երբ վերջացնես» - Ասորեստանը կավարտի իր զավթողական արշավանքները, իհարկե, ո՛չ իր կամքով, այլ իր պետության հյուծվածության պատճառով։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր թշուառացնում են ձեզ: Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշուառութեան մատնել. ով որ արհմարհում է, ձե՛զ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտութեան պիտի մատնուեն.
(Արարատ թարգ․) Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։
(Գրաբար) Վայ այնոցիկ որ թշուառացուցանենն զձեզ. բայց զձեզ ոչ ոք կարէ թշուառացուցանել: եւ որ արհամարհէն` ոչ զձեզ արհամարհեաց. զի մատնեսցին ի պարտութիւն որ զձեզն արհամարհեն. եւ իբրեւ զցեց ի վերայ ձորձոց` այնպէս մատնեսցին ի պարտութիւն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: