Եսայու մարգարեության մեկնություն 43:21

Ա. Լոպուխին

«Ես այս ժողովուրդը կազմավորեցի Ինձ համար. նա պիտի հռչակի Իմ փառքը»: [21] (Սինոդական թարգ․)
   
   «Ես այս ժողովուրդը կազմավորեցի Ինձ համար» - Այս համարի լավագույն մեկնաբանությունը Պետրոս Առաքյալի՝ քրիստոնյաներին ուղղված հետևյալ խոսքերն են. «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք Նրա առաքինությունները, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:10):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»:
(Արարատ թարգ․) Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։
(Գրաբար) եւ զժողովուրդն իմ զոր ստացայ, պատմել զքաջութիւնս իմ: