Ա. Լոպուխին
«Դաշտային գազանները՝ շնագայլերն ու ջայլամները պիտի փառաբանեն Ինձ, որովհետև Ես ջուր եմ տալու անապատներին, և չոր տափաստանին՝ գետեր, որպեսզի արբեցնեմ Իմ ընտրյալ ժողովրդին»: [20] (Սինոդական թարգ․)
«Ես ջուր եմ տալու անապատներին, և չոր տափաստանին՝ գետեր» - Սույն հատվածը համեմատելով միևնույն մարգարեի գրքում առկա զուգահեռ հատվածների հետ (Ես. 32:15-16, 35:1, 6, 8, 41:18-19, 42:10-11 և այլ տեղիներ)՝ մենք ակնհայտորեն համոզվում ենք, որ այս օրինակների միջոցով ակնարկվում է հեթանոսության լուսավորության ու նրանց ավետարանական քարոզության օրհնաբեր շնորհներով հագեցնելու մասին:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին:
(Արարատ թարգ․) Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։
(Գրաբար) Աւրհնեսցեն զիս գազանք անապատի. համբարուք եւ դստերք ջայլամանց. զի ետու ես ջուր յանապատ, եւ գետ յերկիր անջրդի. արբուցանել զազգն իմ ընտրեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: