Եսայու մարգարեության մեկնություն 32։15

Ա. Լոպուխին

Մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, և անապատն այգի դառնա, և այգին անտառ համարվի։ [15] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ մարգարեն նկարագրում է մեսիական գալիք ժամանակները, երբ ընտրյալ ժողովրդի կարգավիճակը կփոխվի դեպի լավը՝ բոլոր առումներով, թե՛ բարոյական, և թե՛ նյութական բարեկացության տեսանկյունից։

   «Վերևից Հոգին...» - Այդ Հոգին այն զորութունն է, որն իրագործելու է այդ մեծասքանչ փոխակերպումը ժողովրդի թե՛ ներքին, և թե՛ արտաքին կյանքում։ Դա այն Հոգին է, որը վերևից անսահման առատությամբ հեղվելու է ժողովրդի և այդ ժողովրդին պատկանող երկրի վրա։ Այդ Հոգին, որը նորոգում է մարդկային կյանքի սկզբունքները, Աստծո սքանչելի զորությունն է։ Այդ Հոգու մասին էր դեռևս Եսայուց առաջ խոսում Հովել մարգարեն (Հով. 2:28), սակայն վերջինիս մարգարեության մեջ Ավետյաց երկրի պտղաբերության առատացումը նախորդում է Հոգու հեղմանը, մինչդեռ Եսայու կանխասացության մեջ այդ առատությունը Հոգու հեղման արդյունքն է։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ Քերմէլն անապատ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի,
(Արարատ թարգ․) մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։
(Գրաբար) Մինչչեւ եկեսցէ ի վերայ ձեր հոգի ի բարձանց: եւ եղիցի յանապատ քերմէլ, եւ քերմէլ յանտառ համարեսցի: