Ա. Լոպուխին
«Ահա՛, Ես նորն եմ գործում. այժմ այն հայտնվելու է: Մի՞թե դուք դա էլ չեք ցանկանում իմանալ: Ճանապարհ պիտի բացեմ տափաստանում ու անապատում գետեր պիտի բխեցնեմ»: [19] (Սինոդական թարգ․)
«Ահա՛, ես նորն եմ գործում» - Քանի որ հին իրադարձությունների մասին հիշողությունները չէին հուզում մարգարեի ունկնդիրներին, ուստի Եսային ցանկանում է վերջիններիս զարմացնել մի նոր, առավել նշանակալից ու կարևոր իրադարձության մասին մարգարեությամբ: Այս նոր մարգարեության ներքո, իհարկե, հասկացվում է Աստծո ողորմածության մոտալուտ նոր հրաշքը՝ Բաբելոնյան գերությունից ազատագրումը, իսկ գլխավորապես այդ իրադարձության հետագա արդյունքները՝ Մեսիայի հայտնվելն ու Նրա կողմից նոր, օրհնութենալի թագավորության հիմնադրումը:
Մարգարեների ու նորկտակարանյան հեղինակների կողմից «նոր» բառը հաճախակիորեն կիրառվում է նորկտակարանյան տնօրինության օրհնությունները մատնանշելու համար: (Ես. 41:15, 42:10, Սաղմ. 95:1, 97:1, Եր. 31:31, Եզ. 36:26, Բ Կոր. 5:17 և այլ տեղիներ, Պետրոս եպիսկոպոս):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ:
(Արարատ թարգ․) Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։
(Գրաբար) զի ես աւասիկ նոր գործեմ, որ այժմ յայտնեսցի եւ ծանիջիք. եւ արարից ճանապարհ ընդ անապատ, եւ յերկիր անջրդի գետս բղխեցուցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: