Ա. Լոպուխին
«Դու ո՛չ լսել ես ու ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև Ես գիտեի, որ դու անհավատարիմ կգտնվես, և որ դեռ մոր որովայնից դու «ուրացող» ես կոչվել»։ [8] (Սինոդական թարգ․)
«Դու ո՛չ լսել ես ու ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում» - «Դու չլսեցիր մարգարեների խոսքերը, չընդունեցիր օրենքի ուսմունքները և խոնարհությամբ ականջ չդրեցիր Իմ օրհնությունների և Իմ ուխտի երդումների խոսքերին, որոնք Ես դաշնադրեցի քեզ հետ Քորեբում». այսպես է սույն համարը մեկնաբանվում քաղդեական թարգմանության կողմից:
«Ես գիտեի, որ դու անհավատարիմ կգտնվես, և որ դեռ մոր որովայնից դու «ուրացող» ես կոչվել» - Իր մոր որովայնից սկսած անհավատարիմ ուրացողի հիշատակումը, համաձայն Հերոնիմոս Երանելու տեսակետի, Իսրայելի ուրացության հիշատակությունն իսկ է հենց նրա հոգևոր ծննդյան ժամանակ, երբ Սինա լեռան ստորոտին, քիչ առաջ Աստվածային հայտնությունը ստացած լինելով, Իսրայելը Մովսեսի բացակայության պայմաններում սկսեց երկրպագել ոսկե հորթին (Ելք 13):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մի՛ ասա, թէ՝ «Այո՛, գիտեմ դա», որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես, եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում:
(Արարատ թարգ․) Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։
(Գրաբար) զի ոչ գիտես` եւ ոչ իմանաս, եւ ոչ ի սկզբանէ բացեր զականջս քո. զի գիտացի թէ արհամարհելով արհամարհեսցես, եւ անաւրէն անդստին յորովայնէ կոչեսցիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: