Գիրք` 16. Բ Եզրաս

Ներածութիւն

   
   Եզրասի երկրորդ գրքում պատմւում է, թէ ինչպէս յաջորդ դարում Եզրաս անունով մի քահանայ, որ ուղարկվել էր արքայից արքայ Արտաշեսի կողմից, վերակենդանացնում եւ բարեփոխում է կրօնական կեանքը Երուսաղէմում։
   Եզրասի գրքերում ընդգծւում է ամուր հաւատի եւ անարատ կեանքի անհրաժեշտութիւնը։ Ցոյց է տրւում նաեւ Եզրասի՝ այս բարեկարգիչ քահանայի խիզախութիւնն ու վճռականութիւնը՝ վերականգնելու իսրայէլացի ժողովրդի բարեպաշտութիւնը։ Եզրասի միջոցով է, որ, բառիս իսկական առումով, ձեւաւորւում է հրէականութիւնը, որի ծոցում, մի քանի դար անց, պիտի ծնուէր Յիսուս։