Ա. Լոպուխին
«Անհունորեն միʹ բարկացիր, Տեʹր, և հավիտյան մի՛ հիշիր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս Քո ժողովուրդն ենք»: [9] (Սինոդական թարգ․)
«Միʹ բարկացիր, Տեʹր…հավիտյան մի՛ հիշիր անօրենությունները…» - Սա մի նոր, ավելի զորեղ խնդրանք է՝ ուղղված Աստծուն Նրա գթության համար, և սա հիշեցնում է սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Մինչև ե՞րբ, Տեʹր, պետք է անդադար բարկանաս մեզ վրա…մի՛ հիշիր մեզ մեր նախնիների մեղքերով» (Սաղմ. 77:5, 8): Նմանատիպ խնդրանք ներկայացնելու համարձակությունն իր բացատրությունն ու հիմնավորումն է գտնում Տիրոջ նախորդող խոսքերից մեկի մեջ՝ արտահայտված մարգարեի շուրթերով. «Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ջնջում քո հանցանքները հանուն հենց Ինձ, ու քո մեղքերը չեմ հիշում»: (Ես. 43:25, հմմտ. նաև Ես. 44:22):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր: Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք:
(Արարատ թարգ․) Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։
(Գրաբար) մի բարկանար մեզ Տէր յոյժ, եւ մի ի ժամանակի յիշեր զմեղս մեր: Եւ արդ հայեաց Տէր. զի ժողովուրդ քո ամենայն,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: