Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։4

Ա. Լոպուխին

«Եվ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, վե՛ր կաց ու գնա՛ Իսրայելի տուն և նրանց հետ խոսի՛ր Իմ խոսքերով»»։ (Սինոդական թարգ․)[4]

   
   Մարգարեին հասցեագրված մխիթարական խրախուսանք՝ մարգարեական կանչը ստանալու կապակցությամբ։ Այժմ արդեն Եզեկիելն օծված է որպես մարգարե, այդ իսկ պատճառով էլ նա անմիջապես Աստծո շուրթերից լսում է մարգարեների պատգամավորության առիթով օգտագործվող հանդիսավոր, կարծրատիպային դարձած բանաձևը (Ելք 3:10, Ես. 6։ 8, 9, Երեմ. 1: 7).
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես,
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով.
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ գնա՛ դու և մո՛ւտ ‘ի տունն Իսրայէլի, և խօսեսցի՛ս ընդ նոսա զպատգամս իմ։