Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։8

Ա. Լոպուխին

«Ահա Ես քո երեսը նույնպես ամուր դարձրի նրանց երեսի դեմ և քո ճակատը ամուր դարձրի նրանց ճակատի դեմ»։ (Սինոդական թարգ․)[8]

   

   Ժողովրդի համառությանն Աստված հակադրելու է մարգարեի միևնույն համառությունը, համառություն, որն, իհարկե, հատուկ է «մարգարեական ճշմարիտ խիզախությանը՝ բառի վսեմագույն իմաստով, և այդ հատկությունը մարգարեին «թույլ չի տալիս», որ պայքարում որևէ բան կոտրի իրեն» (Էվալդ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան:
(Արարատ թարգ․) Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։
(Գրաբար) Եւ ահաւասիկ արարի զդէմս քո հաստատուն առաջի երեսաց նոցա. և զյաղթութիւն քո զօրացուցից առաջի հակառակութեան նոցա.