Ա. Լոպուխին
«Ահա քո վախճանն է. և Իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պղծությունները պիտի դնեմ քեզ վրա»։ [3] (Սինոդական թարգ․)
Այստեղ կարծես թե «Աստծո բարկությունն» անձնավորված է «չար հրեշտակների» տեսքով, որոնք հայտնվում են՝ երկրին արհավիրք բերելով (Հոբ 20:23, Սաղմ․ 77։49)։
«Պղծությունները» - ասել է թե՝ մեղքերը ներկայացվում են որպես ծանր բեռ, որը պետք է կրել, քանի դեռ դրանք չեն քավվել (հմմտ․ Եզեկ․ 4:4):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) ահա հասել է քո վախճանը: Բարկութիւնս ուղարկելու եմ քեզ վրայ ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ վրէժ եմ լուծելու քեզնից, հատուցել եմ տալու քեզ՝ քո բոլոր գարշելի արարքների համար:
(Արարատ թարգ․) Հիմա եկել է վախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։
(Գրաբար) Ահաւասիկ հասեալ է ‘ի վերայ քո վախճան։ Եւ առաքեցից ‘ի վերայ քո, և խնդրեցից ‘ի քէն վրէժս ըստ ճանապարհաց քոց. և հատուցից քեզ ըստ ամենայն գարշելեացն քոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: