Ա. Լոպուխին
«Իսկ նրանց երեսների նմանությունը նույնն էր, ինչ այն երեսներինը, որ ես տեսել էի Քոբար գետի մոտ. և՛ նրանց կերպարանքը, և՛ հենց նրանց։ Ամեն մեկն ուղիղ այն կողմ էր գնում, որը նրա դիմաց էր»։ [22] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 10:21
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք էին. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում:
(Արարատ թարգ․) Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։
(Գրաբար) և նմանութիւն երեսաց նոցա: Ա՛յս դէմք են զոր տեսի ՛ի ներքոյ փառացն Աստուծոյ Իսրայէլի ՛ի վերայ Քոբա՛ր գետոյ. զտեսիլ նոցա և զնոսա զի ըստ իւրաքանչի՛ւր դիմաց գնային:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: