Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։28

Ա. Լոպուխին

««Ուստի նրանց ասա՛. այսպես է ասում Տեր Աստված. «Իմ խոսքերից ոչ մեկն այլևս չպիտի ուշանա, այլ այն խոսքը, որ Ես խոսեմ, պիտի կատարվի», - ասում է Տեր Աստված»։ [28] (Սինոդական թարգ․)
   

   «Իմ խոսքերից ոչ մեկն այլևս չպիտի ուշանա» - սլավոներենում՝ «Կդադարեն հնչել Իմ բոլոր խոսքերը» - սույն արտահայտությունը վախճանաբանական երանգ է պարունակում իր մեջ։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. իմ ասած խօսքերից շատ չի անցնելու, եւ ինչ որ ասել եմ՝ իրագործելու եմ»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Այլևս հապաղում չպիտի լինի. ամեն մի խոսքը, որ ես խոսեմ, պիտի կատարվի"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Վասն այդորիկ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ո՛չ ևս յերկարեսցին ամենայն բանք իմ զոր խօսեցայց, այլ զոր խօսեցայց՝ արարի՛ց ասէ Ադովնայի Տէր։
Edit