Ա․ Լոպուխին
22-35․ Եվ Աստծո բարկությունը բորբոքվեց այն բանի համար, որ նա գնաց, և Տիրոջ Հրեշտակը կանգնեց նրա ճանապարհին, որպեսզի կանխի նրան։ Նա գնում էր իր Էշի վրա նստած, և նրա հետ իր երկու ծառաներն էին։ [22] Եվ էշը Տիրոջ Հրեշտակին տեսավ, ով, մերկացրած սուրը ձեռքում, կանգնել էր ճանապարհին, և էշը ճանապարհից թեքվեց, և գնաց դեպի արտը, իսկ Բաղաամը սկսեց հարվածել էշին, որպեսզի նրան ճանապարհ վերադարձնի։ Եվ Տիրոջ Հրեշտակը կանգնեց խաղողի այգիների միջև, որտեղ երկու կողմերից էլ պատեր էին։ Էշը տեսնելով Տիրոջ հերշտակին՝ սեղմվեց պատին, և Բաղաամի ոտքը նույնպես պատին սեղմեց, և նա նորից սկսեց հարվածել նրան։ Տիրոջ Հրեշտակը նորից առաջ գնաց և կանգնեց նեղ տեղում, որտեղից չէր կարելի թեքվել ո՛չ աջ, ո՛չ էլ ձախ։ Էշը տեսնելով Տիրոջ Հրեշտակին՝ կքեց բաղաամի տակ։ Եվ Բաղաամի զայրույթը բորբոքվեց, և նա սկսեց էշին փայտով ծեծել։ Եվ Տերը բացեց էշի բերանը, և նա ասաց Բաղաամին. «Ես քեզ ի՞նչ եմ արել, որ այս արդեն երրորդ անգամ ես ինձ հարվածում»։ Բաղաամն ասաց էշին. «Այն բանի համար, որ դու ինձ հակառակվեցիր, եթե իմ ձեռքում սուր լիներ, ապա ես հենց հիմա կսպանեի քեզ»։ Իսկ էշը պատասխանեց Բաղաամին. «Մի՞թե ես քո էշը չեմ, ում դու հեծնել ես սկզբից մինչ օրս, մի՞թե ես սովորություն ունեմ այսպես վարվելու քեզ հետ»։ Նա ասաց «ո՛չ»։ Եվ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ ճանապարհին, մերկացրած սուրը ձեռքում կանգնած, Տիրոջ Հրեշտակին, և նա խոնարհվեց, և ընկավ երեսի վրա։ Եվ Տիրոջ Հրեշտակն ասաց նրան. «Ինչի՞ համար ես դու այս արդեն երրորդ անգամ հարվածում քո էշին։ Ես դուրս եկա, որպեսզի կանխեմ [քեզ], որովհետև [քո] ճանապարհը ճշմարիտ չէ Իմ առջև, իսկ քո էշը Ինձ տեսնելով, թեքվում էր ինձանից ահա արդեն երրորդ անգամ, եթե նա չթեքվեր Ինձանից, ապա ես կսպանեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։ Եվ Բաղաամն ասաց Տիրոջ Հրեշտակին. «Ես մեղք եմ գործել, քանզի չգիտեի, որ Դու ես կանգնած իմ դիմաց՝ ճանապարհին, այսպիսով եթե սա քո աչքերին տհաճ է, ապա ես հետ կվերադառնամ»։ Եվ Տիրոջ Հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, միայն խոսիր այն, ինչ−որ Ես քեզ կասեմ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։ (Սինոդական թարգ․)
Բաղաամին ուղղված աստվածային նախազգուշացումն է՝ չմոռանալ իր ճամփորդության պարտադիր պայմանը (համար 20)։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Աստուած խիստ բարկացաւ, որ նա գնում է: Աստծու հրեշտակը եկաւ, կանգնեց նրա առաջ որպէս հակառակորդ: Բաղաամը նստել էր իր էշի վրայ, եւ նրա հետ էին իր երկու ծառաները:
(Արարատ թարգ․) Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։
(Գրաբար) Եւ բարկացաւ Աստուած սրտմտութեամբ ընդ երթալն նորա. եւ եկաց հրեշտակ Աստուծոյ լինել բանսարկու: եւ նա հեծեալ էր ի վերայ իշոյ իւրոյ, եւ երկու պատանիք նորա ընդ նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: