Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 1։11

Ամբրոսիոս Մեդիոլանացի (Միլանցի)

«Մեր հայրերի Տեր աստվածը, ինչպես որ կաք, հազարապատիկ թող ավելացնի և օրհնի ձեզ, ինչպես խոստացել է ձեզ»:
   
   Չէ՞ որ Աստված Տերն է, իսկ սա փառքի անունն է, զորության անունն է, ինչպես Ինքն [էլ] է ասում. «Տեր է իմ անունը» (Ես. 42:8), իսկ մեկ այլ տեղում մարգարեն ավելացնում է. ««Ամենակարող Տեր» է Նրա անունը» (Երեմ. 50:34)։ Ուրեմն, Տեր և Աստված, քանզի Նա իշխում է բոլորի վրա, տեսնում է ամեն ինչ և բոլորը վախենում են Նրանից:

   

Ա. Լոպուխին

«Մեր հայրերի Տեր աստվածը, ինչպես որ կաք, հազարապատիկ թող ավելացնի և օրհնի ձեզ, ինչպես խոստացել է ձեզ»: (Սինոդական թարգ․)[11]
   
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 1:9
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ:
(Արարատ թարգ․) (Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։
(Գրաբար) տէր Աստուած հարցն մերոց յաւելցէ ի ձեզ եւս քան որչափ էքդ հազարապատիկ, եւ աւրհնեսցէ զձեզ` որպէս խաւսեցաւ ընդ ձեզ: