Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 8։7

Ա. Լոպուխին

7-9․ Քանի որ Տերը՝ քո Աստվածը, քեզ բարեբեր մի երկիր է քեզ ուղկեցում, մի երկիր, որտեղ ջրի վտակները, աղբյուրներն ու լճակները բխում են սարերից ու դաշտերից: [7] Մի երկիր, [որը] ցորենի, գարու, գինու և նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր է, որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես: Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել: (Սինոդական թարգ․)
   
Ներկա ժամանակներում էլ Պաղեստինը չի առանձնանում բնական հարստությունների նման առատությամբ:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում:
(Արարատ թարգ․) որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով,
(Գրաբար) Զի տէր Աստուած քո տարցի զքեզ յերկիրն բարի եւ ի յաղթ. ուր վտակք ջուրց, եւ աղբերք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս.