Ա. Լոպուխին
«Եվ դու պոռնկացար Ասորեստանի որդիների հետ ու չհագեցար․ պոռնկացար նրանց հետ, բայց դրանով չբավարարվեցիր»։ [28] (Սինոդական թարգ․)
Աստծո խրատը ոչ մի ազդեցություն չունեցավ. Ասորեստանի հետ դաշինքը, որն ուղեկցվում էր ասորեստանյան կռապաշտության հանդեպ համակրանքով, սկսվեց Աքազից, և արևելյան այս միապետությունների հանդեպ համակրանքն էր, որ պիտի Հոսիային դրդեր այդքան անհաջող կերպով ընդդիմանալու Նեքավովին (Երեմ․ 2։18, 36)։ Այստեղ շեշտակիորեն ընդգծվում է Իսրայելի անհագ կռապաշտությունը։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար: Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար:
(Արարատ թարգ․) Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։
(Գրաբար) Ամպարշտեցար և պոռնկեցար ընդ որդիսն Ասորեստանեայց, սակայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար. յաճախեցեր 'ի պոռնկութիւնս քո, սակայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: