Շմավոնին հատկացված երկիրը
1․ Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։
2․ Նրանց ժառանգության մեջ եղան այս քաղաքները՝ Բերսաբեե (Սաբեե), Մոլադա,
3․ Ասեր-Սուաղ, Բաղա, Ասեմ,
4․ Էլթուղադ, Բաթուլ, Հորմա,
5․ Սիկելակ, Բեթմարքաբոթ, Ասեր-Սուսա,
6․ Բեթլաբավոթ և Սարուհեն. տասներեք քաղաք և դրանց գյուղերը։
7․ Ային, Ռեմոն, Եթեր և Ասան. չորս քաղաք և դրանց գյուղերը,
8․ ինչպես նաև այս քաղաքների շուրջն ընկած տարածքները մինչև Բաաղեթ-Բեեր կամ Ռաման՝ հարավում։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
9․ Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։
Զաբուղոնին հատկացված երկիրը
10․ Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։
11․ Նրանց սահմանը ելնում է դեպի ծովը և Մարաղա, դիպչում Դաբասեթին և հասնում Հեկնամի դիմաց գտնվող ձորը,
12․ Սարիդից դառնում է դեպի արևելյան կողմը՝ Քասղոթ-Թաբորի սահմանը, դուրս է գալիս Դաբարաթից և բարձրանում Հափիե։
13․ Այնտեղից սահմանն անցնում է ավելի ևս արևելք՝ դեպի Գեթքոփեր և Իթագասին, ու դուրս գալիս Ռեմոն-Մեթոար, Նուա,
14․ ապա հյուսիսային կողմից պտույտ է տալիս դեպի Ենաթոնով և վերջանում Հեփթայելի ձորում.
15․ նաև Կատտաթ, Նաաղոլ, Սամրոն, Հադելա և Բեթլեհեմ. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։
16․ Այս է Զաբուղոնի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Իսաքարին հատկացված երկիրը
17․ Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
18․ Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ,
19․ Ափերեմ, Սիան, Անարեթ,
20․ Ռաբբիդ, Կեսիոն, Աբես,
21․ Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա և Բեթփասես։
22․ Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ 23․ Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Ասերին հատկացված երկիրը
24․ Հինգերորդ վիճակը դուրս եկավ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։
25․ Նրանց սահմանը եղավ՝ Քեղկաթ, Աղի, Բետեն, Աքսափ,
26․ Ալամելեք, Ամադ և Մուսաղ։ Արևմտյան կողմից սահմանը հասնում է Կարմեղոսին ու Սիոր-Լեբնաթին
27․ և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող,
28․ Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։
29․ Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում.
30․ նաև Ամմա, Ափեկ և Րոոբ. քսաներկու քաղաք և դրանց գյուղերը։
31․ Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։
Նեփթաղիմին հատկացված երկիրը
32․ Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
33․ Նրանց սահմանը եղավ Հելեփից, Ալոնից մինչև Սանանիմ, Ադամի-Նագեբ և Հաբնել, մինչև Լակում և վերջանում է Հորդանան գետում։
34․ Արևմտյան կողմից այս սահմանը դառնում է դեպի Ազանոթ-Թաբոր, այնտեղից դուրս է գալիս Հուկոկ և հասնում հարավային կողմից մինչև Զաբուղոն, արևմտյան կողմից՝ մինչև Ասեր, արևելյան կողմից՝ մինչև Հուդա և Հորդանան գետը։
35․ Պարսպապատ քաղաքներն էին՝ Ասեդիմ, Սեր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ,
36․ Ադամա, Ռամա, Հասոր,
37․ Կադես, Եդրայի, Ենհասոր,
38․ Հարոն, Մակդաղիել, Հարեմ, Բեթանաթ և Բեթսամյուս. տասնինը քաղաք և դրանց գյուղերը։
39․ Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։
Դանին հատկացված երկիրը
40․ Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։
41․ Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես,
42․ Սաղաբին, Այեղոն, Հեթլա,
43․ Ելոն, Թամնաթա, Ակկարոն,
44․ Ելթեկե, Քաբաթոն, Բաալոթ,
45․ Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն,
46․ Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։
47․ Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։
48․ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Երկրի բաժանման ավարտը
49․ Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ։
50․ Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը՝ Թամնաթ-Սարան, որը Եփրեմի լեռան վրա է։ Նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։
51․ Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: