Ղևտացիների քաղաքները
1․ Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին,
2․ խոսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանի երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայեց բնակության համար մեզ քաղաքներ տալ և մեր անասունների համար՝ դրանց շրջակա ագարակները»։
3․ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։
4․ Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։
5․ Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։
6․ Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ,
7․ Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։
8․ Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։
9․ Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով,
10․ և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։
11․ Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։
12․ Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։
13․ Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով,
14․ Հաթիրն իր շրջակա ագարակներով, Եսթեմովն իր շրջակա ագարակներով,
15․ Քողոնն իր շրջակա ագարակներով, Դաբիրն իր շրջակա ագարակներով,
16․ Այինն իր շրջակա ագարակներով, Հետտան իր շրջակա ագարակներով, Բեթսամյուսն իր շրջակա ագարակներով. ինը քաղաքներ այս երկու ցեղից։
17․ Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնն իր շրջակա ագարակներով, Գաբան իր շրջակա ագարակներով,
18․ Անաթոթն իր շրջակա ագարակներով և Գաղմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
19․ Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին՝ իրենց ագարակներով։
20․ Կահաթի որդիներից մնացած ղևտացի Կահաթյանների ազգատոհմերն էլ վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից։
21․ Եփրեմի լեռնակողմում նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմն իր շրջակա ագարակներով, Գազերն իր շրջակա ագարակներով,
22․ Կաբսեմն իր շրջակա ագարակներով և Բեթորոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
23․ Դանի ցեղից՝ Ելթեկեն իր շրջակա ագարակներով, Գաբաթոնն իր շրջակա ագարակներով,
24․ Այեղոնն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
25․ Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։
26․ Կահաթի որդիներից մնացած ազգատոհմերի բոլոր քաղաքները տասն էին՝ իրենց ագարակներով։
27․ Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։
28․ Իսաքարի ցեղից՝ Կեսիոնն իր շրջակա ագարակներով, Դաբարաթն իր շրջակա ագարակներով,
29․ Հերիմութն իր շրջակա ագարակներով և Ենգանիմն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
30․ Աոերի ցեղից՝ Մասաղն իր շրջակա ագարակներով, Աբդոնն իր շրջակա ագարակներով,
31․ Քեղկաթն իր շրջակա ագարակներով և Րոոբն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
32․ Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։
33․ Գերսոնյանների բոլոր քաղաքներն ըստ իրենց ազգատոհմերի տասներեքն էին՝ իրենց ագարակներով։
34․ Մնացած ղևտացիներին, այսինքն՝ Մերարիի որդիների ազգատոհմերին, Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկնամն իր շրջակա ագարակներով, Կարթան իր շրջակա ագարակներով,
35․ Դեմնան իր շրջակա ագարակներով և Նաաղոլն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
36․ Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով,
37․ Կադեմոթն իր շրջակա ագարակներով և Մեփայաթն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։
38․ Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,
39․ Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։
40․ Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։
41․ Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները քառասունութն էին՝ իրենց ագարակներով։
42․ Այս քաղաքներից ամեն մեկն ուներ իր շրջակա ագարակները. այս քաղաքները բոլորն էլ այդպես էին։
Իսրայելը տիրանում է երկրին
43․ Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։
44․ Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։
45․ Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: