Մերկ մարգարեի նշանը
1. Այն տարին, երբ Տարաթանը, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն,
2. ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։
3. Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ի ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար,
4. այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։
5. Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։
6. Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: