Աբդիուի մարգարեության մեկնություն 1:14

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Չպիտի կանգնեիր խաչմերուկներում՝ նրա փախստականներին կոտորելու համար, և չպիտի մատնեիր նրանցից փրկվածներին իրենց նեղության օրը։ (Սինոդական թարգ․) [14]
   
   Ինչպես երևում է 14−րդ համարից, եդոմացիները չէին սահմանափակվում սոսկ Երուսաղեմի կողոպուտին մասնակցելով. նրանք դարանակալում էին Երուսաղեմից փախչողներին. նրանց կա՛մ սպանում էին, կա՛մ էլ թշնամուն էին հանձնում:

   «Չպիտի կանգնեիր խաչմերուկներում (al happerek)». «Perek» արտահայտության փոխարեն ոմանք (Գրետց) «perez» են ընթերցում և այն «պարիսպ քանդելու, ճեղք բացելու» իմաստով են հասկանում, սակայն նմանատիպ ընկալումը չի համապատասխանում համատեքստին:

   Յոթանասնից թարգմանությունը «perek» արտահայտությունը  թարգմանել է «diekbolh» բառով և դրան «autwn» դերանունն է ավելացրել։ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի «չպիտի կանգնեիր նրանց ելքերին / ճանապարհներին» տարբերակը:

   14−րդ համարում «խաչմերուկներ» ասելով՝ հարկ չկա հասկանալ հենց Եգիպտոս տանող ճանապարհները, որտեղ հրեաները փրկություն էին փնտրում բաբելոնյան գերությունից (Շնուրրեր)։ Ընդհանուր առմամբ մարգարեն խոսում է Երուսաղեմի մերձակա ճանապարհների, ինչպես նաև լեռնային արահետների մասին (Մարտի), որոնցով մարդիկ փախչում էին քաղաք ներխուժած թշնամուց:

   «Չպիտի մատնեիր (vealthasger) նրանցից փրկվածներին (seridaj) իրենց նեղության օրը» նախադասությունը Յոթանասնիցում ընթերցվում է «mhde sugklesVj touj feugontaj ex autwn en hmera qliyewj» տարբերակով, որն էլ սլավոներենում թարգմանվել է հետևյալ կերպ. «չպիտի պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության օրը»: «Sagar» բայը «փակել, խցել» իմաստն ունի, իսկ հիֆիլ[1] տարբերակում ստանում է «մատնել, դավաճանել» նշանակությունը: Յոթանասնիցը նաև Ամ. 1:6 համարում «sagar»−ը թարգմանել է «sugkleiw» բայի միջոցով: Մարգարեն, հավանաբար, այստեղ խոսում է եդոմացիների կողմից այն հրեա փախստականների թշնամուն հանձնելու մասին, որոնք թաքնվում էին Եդոմի երկրում (Երեմ. 40:11):
   
[1] Աստվածաշնչի եբրայերեն բնագրի (Հին Կտակարանի) համատեքստում «Հիֆիլ» (Hiphil) եզրույթը վերաբերում է բայի խոնարհման յուրահատուկ ձևին։ Եբրայերենում բայերն ունեն տարբեր կառուցվածքային ձևեր, որոնք փոխում են բառի հիմնական իմաստի շեշտադրումը։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ»:
(Արարատ թարգ․) Եվ չպիտի կանգնեիր ճամփաբաժանին՝ նրա ազատվածներին բնաջնջելու համար, և նեղության օրը չպիտի մատնեիր նրա մնացորդներին։
(Գրաբար) Եւ մի՛ առնուցուս զկիրճս նոցա սատակել զապրեալսն ի նոցանէ. և մի՛ պաշարեսցես զփախստեայս նոցա յաւուր նեղութեան նոցա.